Քաղաքական

20.02.2017 18:04


Էլինար Վարդանյան. «Շատ արագ պարզվեց իրականությունը և արագ հարթվեց խնդիրը»

Էլինար Վարդանյան. «Շատ արագ պարզվեց իրականությունը և արագ հարթվեց խնդիրը»

Տիկին Վարդանյան շաբաթ երեկոյան դուք հայտարարություն տարածեցիք, հայտնելով, թե կոտրել են ձեր ֆեյսբուքյան էջը։ Ինչ է կատարվել իրականում եւ ինչ քայլեր եք կատարել դուք։

Իմ ֆեյսբուքյան էջից հավանության էին արժանացրել մի շարք գրառումների եւ մեկնաբանությունների, որոնց հետ ես ամենեւին համամիտ չեմ, եւ որոնք վերաբերում են հանրությանը հայտնի եւ ինձ հարազատ եւ մտերիմ մարդկանց, ինչն օբյեկտիվորեն առաջացրել էր որոշակի թյուրընկալում։ Ի պատիվ բոլորին, շատ արագ պարզվեց իրականությունը եւ արագ հարթվեց խնդիրը։

Այսօր առավոտյան ես խոսել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ քննարկել քրեական օրենսգրքի հնարավորությունները։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր շատ արագ ինձ տեղյակ պահեցին կատարվածի մասին, քանի որ շաբաթ երեկոյան ես չէի նկատել, թե ինչ է տեղի ունեցել։ Ցավոք, կան նաեւ այլ տեսակի մարդիկ, որոնք փորձել են մանր դիվիդենտ շահել կատարվածից եւ «ծառայություններ մատուցել»։

Աղբյուրը՝ Top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը