Կարծիք

21.02.2017 07:50


Ա՛յ քեզ կապտած, վախեցած, սարսափած քաղաքացիներ

Ա՛յ քեզ կապտած, վախեցած, սարսափած քաղաքացիներ

«Ազատություն» ռադիոկայանը, տարբեր կայքեր, իրենց «կամերաներն» առած, դուրս են եկել կենտրոնական փողոցներ, մարդկանց են «խոսեցնում» ընտրությունների թեմայով, ընտրապայքարին մասնակից ուժերի ու դաշինքների մասին են ուզում կարծիք իմանալ:
Դիտում-լսում ես երևանցիներին ու ապշում ես:
Մեկը, հարցը լսելով, գլուխն առնում-փախչում է, մյուսը վախեցած, կցկտուր, անհասկանալի ինչ-որ բան է ասում ու կրկին փախչում է, երրորդն ասում է՝ «Ինձ չեն հետաքրքրում նման բաները»: Չորրրոդը, հինգերորդը գլխարկները քաշում են աչքերին, որ հանկարծ իրենց չճանաչեն ու մի քանի բառ են կմկմում, թե «Ո՞վ կա, որ...եսիմ, է՛»: Մի կին էլ ռուսերենով ինչ-որ բան է մրթմրթում ու ծլկում է...Ու էլի շատերը, որ չեն համարձակվում մի բան ասել, կարծես իրենց տեղում կձերբակալեն: Վախից չռված աչքերով մի պահ հայտնվում են տեսախցիկի առաջ ու վայրկենապես անհետանում:
Ա՛յ քեզ կապտած, վախեցած, սարսափած քաղաքացիներ...
Եվ սա դեռ մայրաքաղաքի կենտրոնում...
Կարելի է պատկերացնել, թե գյուղերում ինչ պահվածք կդրսևորեն. այնտեղ, երևի, ներս կվազեն ու դռները պինդ կկողպեն...Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար՝ Կոլիմա քշեցին...
Իսկապես, շշմած եմ մարդկանց այսչափ երկչոտ, «շառից-փորձանքից հեռու» կեցվածքից...
Նայում էի տեսանյութերը ու մտածում՝ կարո՞ղ է՝ 37 թիվն է, ուղղակի ես դեռ գլխի չեմ ընկել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը