Քաղաքական

22.02.2017 15:04


Մոսկվայում կայացել է Լավրովի ու Նալբանդյանի ասուլիսը (տեսանյութ)

Մոսկվայում կայացել է Լավրովի ու Նալբանդյանի ասուլիսը (տեսանյութ)

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի մամլո ասուլիսը։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Արտգործնախարարները պատասխանում են լրագրողների հարցերին։

«Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ»,-ասել է Լավրովը՝ վստահություն հայտնելով, որ բանակցությունները կնպաստեն 2 երկրների բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովի ու Նալբանդյանի բանակցություններին հետաքրքիր բան է նախատեսված.

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը