Կարծիք

23.02.2017 09:58


Այս անգամ նահանջելու իրավունք չունենք

Այս անգամ նահանջելու իրավունք չունենք

2012 -2015 թթ. Հայաստանից արտագաղթել է 160 հազար քաղաքացի, իսկ 2016թ-ին՝ մոտ 60 հազար մարդ: Սա ազգային ողբերգություն է, խոր ճգնաժամ, աղետ: Միայն երկրից հեռացած մարդկանց թիվն ամեն ինչի մասին խոսում է. այդքան մարդ ուղղակի անվստահություն է հայտնել իշխանություններին: Իսկ առաջին հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել ամեն երկրորդ կամ երրորդ քաղաքացին, դա նույնպես նշանակում է, որ այդ մարդիկ ևս դժգոհ են իրենց կյանքից: Լինել-չլինելու խնդիր է, շատերը գերադասում են բախտ որոնել ու փախստականի կարգավիճակով ապրել այլ երկրներում, միայն թե ընտանիքով հեռանան Հայաստանից:
Ծերացող ու դատարկվող երկիր ենք դարձել, ու այս խարանը վերացնելու համար ժողովուրդը պետք է մի անգամ ինքնակազմակերպվի: Կա՛մ համախմբված ուզում ենք փոխել իրավիճակ՝ ոչ ասելով բոլոր այն ուժերին, որոնք այս տարիների ընթացքում, խաբելով ու սուտ խոստումներ տալով, ջարդեցին Հայաստանի ողնաշարը, կա՛մ հետևում, թե ինչպես է երկիրն անապատացվում:
Սակայն, ի ուրախություն մեզ, հանրության հետ ունեցած մեր ամենօրյա շփումից երևում է, որ այս անգամ նահանջելու, հետևաբար պարտվելու իրավունք չունենք:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը