Աշխարհ

23.02.2017 10:40


Թրամփի վարչակազմը չեղարկել է Օբամայի՝ տրանսգենդերների զուգարանների մասին հրամանը

Թրամփի վարչակազմը չեղարկել է Օբամայի՝ տրանսգենդերների զուգարանների մասին հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարաններ հատկացնելու հրամանը։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ–ի Արդարադատության նախարարության կայքում։

Տվյալ հրահանգը թույլ էր տալիս տրանսգենդերներին սեփական սեռի մասին պատկերացումներից ելնելով ընտրել, թե որ զուգարանը կամ հանդերձարանն օգտագործել։

ԱՄՆ–ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Օբամայի օրինագիծը չի պարունակել բավարար իրավական վերլուծություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը