Աշխարհ

23.02.2017 12:40


Ռոգոզինը նշել է Ռուսաստանի 3 դաշնակիցներին

Ռոգոզինը նշել է Ռուսաստանի 3 դաշնակիցներին

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը թվիթթերյան իր էջում շնորհավորանք է հրապարակել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

Ձևափոխելով կայսր Ալեքսանդր III–ի խոսքը («Ամբողջ աշխարհում մենք միայն 2 հավատարիմ դաշնակից ունենք՝ մեր բանակն ու նավատորմը»)՝ նա գրել է.

«Ռուսաստանը 3 դաշնակից ունի՝ բանակը, ռազմածովային ուժերը և պաշտպանական–արդյունաբերական համալիրը։ Շնորհավորում եմ մեր հավատարիմ դաշնակիցներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Առանձնահատուկ երախտագիտությունս վետերաններին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը