Կարծիք

23.02.2017 13:10


Սերժն իր անձնական շահերի համար է օգտագործում շմայսներին

Սերժն իր անձնական շահերի համար է օգտագործում շմայսներին

Շատերի մոտ տարածված է այն միֆը, թե շմայսները, լֆիկներն ու այդ կալիբրի այլ օլիգարխներն են մեղավոր, որ երկիրը երկիր չի դառնում, նրանց՝ «բոլորը մեզ» սկզբունքով առաջնորդվող գործունեության պատճառով է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում երկիրը կառավարել... Իսկ իրականությունը լրիվ այլ է:

Շմայսը, հանդիպելով Թաիրովի դպրոցի ուսուցիչների հետ, ասել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար։ «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքն է գործում:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն է նրան «պոդիում» հանել և ստիպել «արջի» ծառայություններ մատուցել՝ պայմանով, որ հետագայում էլ Սերժը կրկին Շմայսին թևեր կտա՝ իրականացնելու «գլխատելու ու բռնաբարելու» իր՝ ժողովրդի հետ կապված «նպատակները»: Սերժ Սարգսյանն իր վերարտադրության համար ոչինչ չի խնայի, աչքին ոչինչ չի գա, և դա է պատճառը, որ հույսը դնում է կրիմինալ, թաղի խուժանների միջոցով ձայներ հավաքելու վրա:

Մյուս կողմից էլ՝ Սերժն իր անձնական շահերի համար է օգտագործում շմայսներին. այ այսպիսի օրերի համար է պահում, որ երբ ժամանակը գա, նրանք օգնության հասնեն, իսկ երբ Հանրապետականն ԱԺ-ում մեծամասնություն կազմի, մի օր էլ Սերժը Շմայսին ու մնացածին կպարգևատրի շքանշանով՝ «հայրենիքին «մատուցած» չարիքի, սրան-նրան գլխատելու և բռնաբարելու փորձերի և նմանատիպ այլ «ծառայությունների» դիմաց»:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը