Լրահոս

23.02.2017 19:29


Զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն

Զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 22-ին՝ ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարինե Խ.-ն և հանձնել ինքնաշեն ատրճանակ, նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 287 փամփուշտ ու հայտարարել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն:

***
Փետրվարի 22-ին՝ ժամը 15.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն և հանձնել նռնակ՝ պայթուցիչով, արկի դետոնատոր, նռնականետի արկ, ինքնաձիգի փամփուշտների համար նախատեսված ժապավեն և տարբեր մմ տրամաչափի 285 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է իրենց տնակի բակում գտնվող հին իրերը վերադասավորելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 22-ին՝ ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գրիշա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-25» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն հայտնաբերել է իրենց տան ձեղնահարկի մաքրման ժամանակ, հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 22-ին՝ ժամը 16.45-ին, 1968 թ. ծնված Անուշ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 146 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է իրենց հացատանը մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարելիս:
Զինամթերքը պատկանել է 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ամուսնուն:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 22-ին՝ ժամը 14.10-ին, 1975 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի, ձեռքի բեկորային 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 22 և ձեռքի գնդացրի 14.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը