Լրահոս

23.02.2017 20:30


Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում

Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները փետրվարի 22-ին՝ ժամը 18.30-ին, Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 18.00-ին, Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ՝ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 1971 թ. ծնված Պայծառ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար և զեղչի քարտեր:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը