Լրահոս

23.02.2017 17:45


1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 18 դեպք

1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 18 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 18, խարդախության 7, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը