Քաղաքական

24.02.2017 09:40


Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82–միլիմետրանոց ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (լուսանկար)

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82–միլիմետրանոց ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (լուսանկար)

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը