Աշխարհ

24.02.2017 12:40


Եմենում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Եմենում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Եմենյան Զանզիբարեում մահապարտ–ահաբեկիչը գրոհել է ռազմական ճամբարը. զոհվել է 8 զինվորական, ևս 10–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ տեղական իշխանություններին հղումով։

Զինվորական համազգեստով ահաբեկիչն ավտոմեքենայով ընթացել է դեպի ճամբարի դարպասները. բախմանը հաջորդել է պայթյունը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ մահապարտը կարող էր լինել «Ալ Քաիդա» խմբավորման անդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը