Աշխարհ

24.02.2017 13:00


Էլ–Բաբում հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

Էլ–Բաբում հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ահաբեկչություն են իրականացրել Հալեպի Էլ-Բաբում։ Ավելի քան 15 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է սիրիական աշխարհազորայինների աղբյուրը։

Պայթյունը տեղի է ունեցեցել Սուսիան բնակավայրում՝ Էլ–Բաբից արևմուտք։

Աղբյուրի խոսքով՝ առայժմ ստույգ հայտնի չէ՝ ականապատ մեքենա՞ է պայթեցվել, թե՞ մահապարտն է իրեն պայթեցրել մարդաշատ վայրում։

Նախօրեին էլ Թուրքիայի Գլխավոր շտաբից հայտարարել էին, որ ավարտվել է Էլ-Բաբի թաղամասերն ահաբեկիչներից մաքրելու «Եփրատի վահան» գործողությունը, որն իրականացվում էր զինված ընդդիմության հետ համատեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը