Քաղաքական

24.02.2017 14:12


Արմեն Մարտիրոսյան. «Երբ ընտրում եք ձեր թաղի լավ տղային, ապահովում եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը»

Արմեն Մարտիրոսյան. «Երբ ընտրում եք ձեր թաղի լավ տղային, ապահովում եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը»

Այսօր հրավիրված ասուլիսում դիմելով ժողովրդին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է.

Ժողովո՛ւրդ ջան, այն, որ դուք ընտրում եք ձեր թաղի լավ տղային՝ թեկուզ ՀՀԿ-ից, դեռ չի նշանակում, որ նա անպայման հայտնվելու է խորհրդարանում։ Դրանով դուք ուղղակի ապահովում եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Նա ավելացրել է, որ առաջնահերթ նախընտրությունը պետք է տալ ոչ թե կոնկրետ թեկնածուին, այլ քաղաքական ուժին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, նա հիշեցրել է, որ նախորդ ընտրություններում դեպքեր են եղել, երբ քաղաքացիները վերցրել են ընտրակաշառք, ինչը դատապարտելի է, սակայն գնացել են տեղամաս և ճիշտ ընտրություն կատարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը