Աշխարհ

24.02.2017 16:40


Էլ Բաբում պայթյունի զոհերի թիվը հասել է 41–ի

Էլ Բաբում պայթյունի զոհերի թիվը հասել է 41–ի

Սիրիական Էլ Բաբում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41–ի. նրանց թվում կան խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Պայթյունը տեղի է ունեցել սահմանային վերահսկողական կետում, որը գտնվում էր Թուրքիայի կողմից աջակցություն վայելող սիրիացի ապստամբների վերահսկողության տակ։ Զոհվածներից 35–ը խաղաղ բնակիչներ են, 6–ը՝ ապստամբներ։

Իշխանությունների տվյալներով՝ պայթյունը կազմակերպել են ԻԼԻՊ–ի զինյալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը