Քաղաքական

25.02.2017 11:50


ԿԸՀ–ն գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները

ԿԸՀ–ն գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ համապետական ցուցակներում ընդգրկված է 1538 թեկնածու, որոնցից 4–ն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեկը մահացել է, 2–ի գրանցում մերժվել է:

Այսպիսով, գրանցվել է 1531 թեկնածու:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարներն են.

1. «Ելք» դաշինք

2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն

4. «Ծառուկյան» դաշինք

5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

6. Հայաստանի հանրապետական կուսակցություն

7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

Համարները որոշվել են վիճակահանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը