Քաղաքական

25.02.2017 13:00


ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է

ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է

ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող: Այս մասին այսօր ԿԸՀ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կարող են մասնակցել դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները: Միաժամանակ, քվեարկությանը կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում երկարատեւ գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք»,-նշել է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ այդ ցուցակները պետք է ներկայացնեն ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն: ԱԳՆ-ի ներկայացրած ցուցակում ներկայացված է 268 ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակում՝ 609:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը