Կարծիք

26.02.2017 14:47


Փող վերցնելը որոշակի հարաբերությունների հաստատման ակտ է

Փող վերցնելը որոշակի հարաբերությունների հաստատման ակտ է

Ընտրությունների ժամանակ փող վերցնելը պետք չէ գնահատել միայն վերցված փողի չափով: Դա ավելի բարդ երևույթ է:
Փողը զանգվածային եղանակով միշտ վերցնում են մարզերում: Այդ մարդկանց հետ խոսելով ես այն եզրակացության եմ եկել, որ մարզերում` հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում, փող վերցնելը որոշակի հարաբերությունների հաստատման ակտ է:
Կլանային, ազգակցական, քավորսանիկական, հարևաների միջև եղած էթիկայի յուրահատուկ հարաբերությունների վրա հիմնված փոքր համայնքներում կյանքն այլ օրենքների վրա է հիմնված:
Փողը չվերցնելը փոքր համայնքներում նշանակում է այդ բոլոր կապերի վրա խաչ քաշել և դառնալ ԻԶԳՈՅ: Փողը առաջին հերթին տեղի ազդեցիկ կլանների հետ հարաբերությունները պահպանել է նշանակում` սոցիալիզացիա տեղական մակարդակում: Փող վերցնելով պահպանվում են եղած ավանդական հարաբերությունները: Նաև` տեղական սուբորդինացիայի աստիճանակարգի ընդունում:
Երևանում երևույթն այլ է: Այստեղ փողը հիմնականում վերցնում են զուտ փողի համար, սակայն որոշ տեղերում այդ հարաբերությունները նույնպես դեր են կատարում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը