Լրահոս

27.02.2017 16:07


Հրդեհ է բռնկվել Վանաձորի «Գանձակ» սուպերմարկետին հարակից ոչ բնակելի տնակում

Հրդեհ է բռնկվել Վանաձորի «Գանձակ» սուպերմարկետին հարակից ոչ բնակելի տնակում

Փետրվարի 27-ին, ժամը 14:37-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից ոչ բնակելի տնակում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի «ՈՒԿՐՇԻՆ» տնակային ավանում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել ՝ 15:25-ին: Մասամբ այրվել են առաստաղը՝ մոտ 12 քմ, հատակը՝ մոտ 12 քմ, կենցաղային իրեր և հարակից խոտածածկույթ՝ մոտ 250 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը