Քաղաքական

28.02.2017 12:20


Հացադուլը դադարեցրած Արայիկ Խանդոյանը նույնը հորդորում է անել Արթուր Սարգսյանին

Հացադուլը դադարեցրած Արայիկ Խանդոյանը նույնը հորդորում է անել Արթուր Սարգսյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին։

«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:

Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին:

Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը