Կարծիք

28.02.2017 13:05


Հանրության մեջ խոր ատելություն կա ՀՀԿ-ի հանդեպ

Հանրության մեջ խոր ատելություն կա ՀՀԿ-ի հանդեպ

Երեկ գործերով գնացել էի ծանոթ բրոկերներից մեկի հետ հանդիպման․ ի թիվս այլ հարցերի՝ խոսեցինք նաև ընտրությունների մասին, ես նշեցի, որ կախված ընտրությունների արդյունքից՝ արժե քննարկել հետագա անելիքները։ Այդ պահին հետաքրքիր հարց լսեցի․«Մի բան հարցնեմ, բայց չնեղանաս, կարո՞ղ ա՝ դու հանրապետական ես»։ Ասացի․«Իհա՛րկե, ոչ»։

Բայց հետո իմ մեջ մտածում եմ, որ, փաստորեն, իրոք հանրության մեջ կա խոր մտած ատելություն ՀՀԿ-ի հանդեպ, ինչի հետևանքով էլ նման հարցեր են տալիս մարդիկ միմյանց։ Բայց ատելը քիչ է․ էդ անտեր կաշառքը մի վերցրեք, ընտրությունների ժամանակ էլ մի քիչ լուրջ վերաբերվեք ձեր ձայնին, այլ ոչ թե Չակ Նորիսի օգտին քվեարկեք։ Չակ Նորիսը չի, որ պետք է Սերժ Սարգսյանին փոխի. դա միայն դուք կարող եք անել։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը