Լրահոս

01.03.2017 22:15


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 2-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60

Այս խորագրի վերջին նյութերը