Կարծիք

09.03.2017 14:09


Օհանյանն իշխանության եղած տարիներին երբեք չի քննադատվել

Օհանյանն իշխանության եղած տարիներին երբեք չի քննադատվել

Ով ինչ ուզում է՝ ասի, Սեյրան Օհանյանը միակն է եղել, ով իշխանության եղած տարիներին ու ՀՀԿ-ի հետ աշխատելու ժամանակահատվածում երբեք չի քննադատվել ու վարկաբեկվել, սիրվել է հասարակության կողմից, քանի որ եղել է ազնիվ գործիչ՝ չի թալանել, «բոլորը մեզ» սկզբունքով չի տառապել, թեպետ այսքան տարիների ընթացում կարող էր Հանրապետականների ոճով աշխատել և պաշտոնն օգտագործել՝ իր շահերի, անձնական հարցերն առաջ տանելու համար:

Խոսքս հատկապես իր հարազատների, բարեկամներին, ծանոթներին պաշտոնները չշռայլելու մասին է: Նա, ինչքան գիտեմ, մեծ որդիներ ունի, բայց որտե՞ղ են նրանք աշխատում, բիզնես ունե՞ն, թե՞ ոչ, մենք այսքան ժամանակ չենք լսել: Չենք լսել, քանի որ նրանք, ըստ էության, պաշտոն չունեն, բիզնես գործունեությամբ չեն զբաղվել, օֆշորային գործունեությամբ «նախարարի հարազատ եմ ես» հայտնի տրամաբանությամբ չեն առաջնորդվել: Երբեք չենք լսել, որ Սեյրան Օհանյանի հարազատն ինչ-որ պաշտոն է զբաղեցրել կամ ինչ-ինչ չարաշահումներ է արել և այլն: 10 տարվա մեջ՝ Սեյրան Օհանյանի՝ իշխանության եղած տարիներին, կարող էինք, չէ՞, նման բաներ լսել, ինչպես այլ պաշտոնյաների հարազատների մասին ենք լսում:

Սա խոսում է նրա ազնվության, պաշտոնն անձնական նպատակների համար չօգտագործող մարդու մասին, ինչն էլ, թերևս, այս իշխանություններին ստիպել է «ատամ սրել» նրա՝ ընդդիմադիր գործիչ լինելու փաստի առնչությամբ: Դե, գիտեք, «կախվելու» տեղ չկա, հարազատների բիզնեսները «պլոմբելու», գործից ազատելու առիթներ չկան: Եթե լիներ, ապա վաղուց դա կօգտագործեին Սեյրան Օհանյանի քաղաքական դիրքորոշման դեմ:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը