Քաղաքական

10.03.2017 14:52


Մանվել Եղիազարյան. «Դուք ձեր երեխաներին դնում եք զոհասեղանին». նախընտրական հավաք Նոր Հաճնում (տեսանյութ)

Մանվել Եղիազարյան. «Դուք ձեր երեխաներին դնում եք զոհասեղանին». նախընտրական հավաք Նոր Հաճնում (տեսանյութ)

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Նոր Հաճն։ Այնտեղ նրանց է միացել ՕՐՕ դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան։

Դիմելով բնակիչներին՝ նա ասել է.

–Այսօր այստեղի հավաքվածներից և ոչ ոքի դեմքին ժպիտ չկա, նրանք մտածում են, թե ինչով են կերակրելու իրենց երեխային։ Թաղի հեղինակություններն ասում են՝ ձայնը տվեք «Վաղինակին» կամ ձայնը տվեք «Սահակին», բայց ձեր երեխան այդ ձայնով ի՞նչ պետք է անի։ Նորից տրտնջալու եք, նորից վախենալու եք։ Ես ձե՛զ եմ դիմում, ծնողնե՛ր, եթե դուք վախենում եք ձեր ձայնը տալ, ապա դուք ապրելու իրավունք չունեք, դուք զոհում եք ձեր երեխաներին, դնում եք զոհասեղանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը