Քաղաքական

10.03.2017 15:45


Անդրանիկ Գրիգորյան. «Քվեն զենք է, դիպո՛ւկ օգտագործեք»

Անդրանիկ Գրիգորյան. «Քվեն զենք է, դիպո՛ւկ օգտագործեք»

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը Նոր Հաճնում դաշինքի նախըտրական հավաքի ժամանակ բնակիչներին ուղղված իր խոսքում ասել է.

–Ես ընտրապայքարի մեջ եմ մտել «Քվեն զենք է, դիպո՛ւկ օգտագործեք» կարգախոսով։ Ձեզ կարող են համոզել, բացատրել, որ ձեզանից ոչինչ կախված չէ, սակայն ընտրություններում ամեն ինչ որոշվում է ձեզանից յուրաքանչյուրի տված քվեով։ Մի՛ փորձեք կողքի կանգնել. ի վերջո, այս ամենը ձեր երեխաների, ձեր Հայաստանի համար է։ Եկեք միասին հարմարավետ դարձնենք մեր տունը օրինական ճանապարհով, որն ընտրությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը