Քաղաքական

13.03.2017 16:10


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Վետերանների միավորումում էին (ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Վետերանների միավորումում էին (ֆոտոշարք)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր այցելել էին Վետերանների միավորում։

Սեյրան Օհանյանը վետերաններին է ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ, կոչ արել ապրիլին ընտրության գնալիս հաշվի առնել Հայաստանում առկա իրավիճակը, այն, թե ովքեր են դաշինքում եղած անձինք։

–Արդյոք ստեղծված իրադրությունը խոսո՞ւմ է այն մասին, որ մեր կառավարման համակարգում գտնվող անձինք ապահովել են Հայաստանի զարգացումը, երկիրը տարե՞լ են առաջ, թե՞ դոփում է տեղում։ Մեզ կտրուկ փոփոխություններ են պետք, իսկ դրանք հնարավոր են արդարության ամրապնդմամբ, մենք շարունակելու ենք ծառայել մեր երկրին և որոշել ենք գնալ մինչև վերջ,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով, ոչ դաշինքը վետերանների կողքին է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը