Քաղաքական

14.03.2017 15:15


Զինված հարձակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա (լրացված)

Զինված հարձակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա (լրացված)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով՝ այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ:

***

Նոր տեղեկություն Ջրառատ գյուղից. հարձակումը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ՝ 14:30-15:00–ի սահմաններում:
Երեք վիրավոր տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը