Քաղաքական

Մարտ 19, 2017 14:00

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Երևանի վարչական շրջաններում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Երևանի վարչական շրջաններում էին (տեսանյութ, լրացված, լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ են ունենալու Երևանի Շենգավիթ, Մալաթիա–Սեբաստիա, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամներն այցելել էին Գեղարքունիքի մարզ։

***

Առաջին հանդիպումը կայացավ Շենգավիթ համայնքում։ Ընտրողներին ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագիրը։

Հանդիպման մեկնարկին Արմեն Մարտիրոսյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը։

***

Շենգավիթից դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, այցելել են Մալաթիա–Սեբաստիա, որտեղի բնակիչներին նույնպես ներկայացվել են դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

Ելույթ են ունեցել նաև դաշինքից տարածքային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվածները։

***

Դաշինքի անդամներն Աջափնյակ վարչական շրջանում են։

Արմեն Մարտիրոսյանն աջափնյակցիներին ուղղված խոսքում նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը ստեղծվել է արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Դրանցից առաջինը սահմանադրական բարեփոխումներ են. արմատական բարեփոխումներ հնարավոր է սկսել միայն Սահմանադրության փոփոխությունից հետո։

–Մեր հայրենակիցների մի մասն անընդհատ կեղծվող ընտրություններից հետո մտածում էր զենքի միջոցով փոփոխության հասնել,– «Սասնա ծռերի» գործողությունն է հիշեցրել Ա. Մարտիրոսյանը և նրանց Արթուր Սարգսյանի ցուցաբերած օգնությունը, որը բարոյական նշաձող սահմանեց։

Աջափնյակում էլ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։

–Իշխանությունները գնում են երկիրը կործանելու ճանապարհով բառիս բուն իմաստով, որովհետև եթե երկրում չկա քաղաքացի, երկիրը գոյատևել չի կարող,–ընդգծել է Ա. Մարտիրոսյանը,– մեր երիտասարդները գնում են ուրիշ երկրներ են ծաղկեցնում։ Մենք պահպանելու շատ բան ունենք, և «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսը պատահական չէ, որ վերցրել ենք։ Ժառանգությունն այն է, ինչը մեր նախնիները թողել են մեզ, և որը մեր երեխաներին փոխանցելու պարտքն ունենք, համախմբում, որովհետև պիտի մի ամբողջ բռունցք դառնանք, հաղթանակը միայն պատերազմի դաշտում չէ. հաղթանակ է երեխա ունենալն ու մեծացնելը, երեխային ուսման տալը, տան հիմքեր գցելն ու կառուցելը, երբ ոստիկանը քաղաքացու կողքին կանգնած պաշտպանում է նրա արժանապատվությունը, երբ զինվորին հանգիստ ուղարկում ենք բանակ, երբ գիտենք, որ նորմալ սպառազինություն կա, հաղթանակ է, երբ երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է, երբ փայ չեն մտնում բիզնեսիդ։

Ելույթով է հանդես եկել դաշինքից պատգամավորի վարկանշային թեկնածու Ռշտուն Մարտիրոսյանը.

–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մի կարևոր ուղերձ ունի. դա համախմբումն է։ Մեր երկիրը գործող իշխանությունները հասցրել են այնպիսի վիճակի, երբ այլևս ոչ մի կուսակցություն չի կարող փոսից հանել, միակ ելքը ազգովի համախմբվելն է, համազգային համերաշխությունն է, որի կոչն է անում այս դաշինքը։ Ուղղե՛ք ձեր ողնաշարները, հա՛յ ժողովուրդ, դուք արժանի եք արժանապատիվ ապրելու, ոչ թե հանցագործ իշխանության ներքո։

Վարդան Օսկանյանն աջափնյակցիներին ուղղված իր խոսքում նշել է.

Ապրիլի 2-ին դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն անել Հայաստանում: Ես ուզում եմ, որ 2 բանի դուք հավատաք: Առաջին, որ ընտրություններով հնարավոր է դա անել, և երկրորդ՝ իշխանափոխության հասնելուց հետո քաղաքական օղակում ճիշտ քաղաքական ուժի հայտնվելու դեպքում հավատացեք, որ հնարավոր է երկրում իրավիճակ փոխել: Այսօրվա իրավիճակի գլխավոր պատճառն իշխանությունների անգործությունն է, տեսլականի պակասը. նրանք ուղղակի հետաքրքրված չեն ժողովրդի իրավիճակով, պատրաստ չեն համապատասխան բարեփոխումներ անել, զարգացնել երկիրը: Մենք մեր տնտեսաքաղաքականության փիլիսոփայությունն ենք փոխելու, մեր մտածողությունն է փոխվելու: Այսօր իշխանությունները ի՞նչ են անում: Դնում են բյուջե՝ հենվելով իրենց ունեցած ռեսուրսների վրա, որը նվազագույնն է, իսկ այդ բյուջեն հետո թելադրում է տնտեսական ծրագիր, սակայն հակառակը պետք է լինի: Մենք պետք է դնենք համարձակ տնտեսական ծրագիր, որը նպատակ կունենա տնտեսական աճ ապահովել մինչև 7,8, 10%, աշխատատեղեր ստեղծել, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել: Միայն այդ ծրագիրը դնելուց հետո պետք է բյուջեն ձևավորել: Սա պետք է համարձակորեն անել, քանի որ երբ արդարությունը, ժողովրդավարությունն արդեն հաստատել ես, դու գիտես, որ արդեն վերաշահել ես ժողովրդի վստահությունը:

Սեյրան Օհանյանը, դիմելով աջափնյակցիներին, ասել է.

–Սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքի շրջանակներում մենք դաշինքով որոշել ենք ապրիլի 2-ին հայտ ներկայացնել այս երկիրը փոխելու համար, այս երկիրը առաջ տանելու համար: Մենք որոշել ենք կողքից չնայել այն ամենին, որը կոչվում է ընտրություններ, մենք որոշել ենք լինել ժողովրդի մեջ: Հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսանում են: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները: Նրանք պետք է բնութագրվեն հենց այն միջավայրում, որտեղ նրանք հերոսություն են կատարել: Հերոսություն է կատարել, ըստ էության, մեր ողջ ժողովուրդը: Մեր նորօրյա պատմության ընթացքում, մեր մտավորականների և կամավորականների համաձուլվածքով, մենք կարողացանք պայքար սկսել, և այդ պայքարը վերածվեց ազգային–ազտագրական շարժման, և նաև արտահայտվեց Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով: Մեր դաշինքը խոսք է տալիս, գտնվելով ժողովրդի մեջ, ստանձնելով ժողովրդի հետ միասին իշխանությունը, ընտրություններից հետո մեր պետական համակարգը, օժտելով ժամանակակից չափանիշներով, տալ ժողովրդին այդ իշխանությունը, քանի որ հերոս է այդ ժողովուրդը, և գտնվելով իշխանության ղեկին՝ մենք մեր համար գերագույն հրամանատար ենք ընտրելու հենց մեր ժողովրդին: Իրադրությունը գնահատելով, լսելով յուրաքանչյուր քաղաքացու միտքը՝ եկել ենք այն եզրակացության, որ փոփոխություններն անհրաժեշտություն են այսօր նաև նրա համար, որ մենք համաքայլ պետք է գնանք քաղաքակիրթ աշխարհի հետ: Եթե 25 տարիների ընթացքում մենք էապես չենք փոխել մեր երկիրը, ապա սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ են նոր միտք, նոր գիտելիքներ, նոր ուժ, որը կարող է վստահություն ստանալ ժողովրդից և առաջնորդել մեր ժողովուրդը առաջիկա 5–10 տարիների ընթացքում:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սոչիում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Սոչիում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Օգոստոս 22, 2017 17:56 Կարծիքներ կփոխանակեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
ԱԳՆ․ Դամասկոսում ՀՀ դիվանագետներն անվնաս են

ԱԳՆ․ Դամասկոսում ՀՀ դիվանագետներն անվնաս են

Օգոստոս 21, 2017 12:26 Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան:
Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Օգոստոս 19, 2017 13:02 Հայկական դիրքերի ուղղութամբ արձակել է շուրջ 3300 կրակոց:
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում

Օգոստոս 18, 2017 14:42 Արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է։
ԳԱԼԱ-ն դադարեցնում է բոյկոտը

ԳԱԼԱ-ն դադարեցնում է բոյկոտը

Օգոստոս 16, 2017 16:08 Սեպտեմբերից կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմնի նիստերին: 
Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշումը ունի. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշումը ունի. ՀՀ ԱԳՆ

Օգոստոս 14, 2017 16:43 Այդ զենքն օգտագործվում է նաև խաղաղ բնակչության դեմ:
Քննարկվել են Հայաստան Մեդվեդևի այցի ժամկետները

Քննարկվել են Հայաստան Մեդվեդևի այցի ժամկետները

Օգոստոս 14, 2017 14:49 Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ:
ՀՀ փոխարտգործնախարար․ «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար»

ՀՀ փոխարտգործնախարար․ «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար»

Օգոստոս 14, 2017 13:23 Այն մեղքերը, որը փորձում է բարդել Ադրբեջանը եռանախագահության վրա, դա հենց իր մեղքն է։
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Օգոստոս 13, 2017 00:10 Յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով:
Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Օգոստոս 12, 2017 13:49 Հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց:
Շ․Քոչարյան․ «Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման նպատակը հնարավոր ռազմական գործողությունների կանխումն է»

Շ․Քոչարյան․ «Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման նպատակը հնարավոր ռազմական գործողությունների կանխումն է»

Օգոստոս 10, 2017 15:38 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն։
Հնարավո՞ր է արդյոք Մոսկվայի հետ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ (տեսանյութ)

Հնարավո՞ր է արդյոք Մոսկվայի հետ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ (տեսանյութ)

Օգոստոս 10, 2017 09:25 «Քաղաքական գործիչները կարող են միմյանց բախվել, սակայն մեզ համար աշխատանքը շարունակվում է»,-ասել է Հոգլանդը։
Հովհաննես Սահակյանը պաշտոն ստացավ

Հովհաննես Սահակյանը պաշտոն ստացավ

Օգոստոս 09, 2017 17:18 Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ

Օգոստոս 09, 2017 15:04 Անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա

Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա

Օգոստոս 09, 2017 14:04 Սեպտեմբերին հանդիպելու են արտգործնախարարները:
Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ)

Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ)

Օգոստոս 09, 2017 09:57 Դրա կարգավորումը հիմնովին կփոխի ուժերի դասավորվածությունը Կովկասում՝ տարածաշրջան, որը լուրջ նշանակություն ունի:
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

Օգոստոս 09, 2017 00:14 Հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին․ կորուստներից մեկը մարտական է:
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ

Օգոստոս 08, 2017 10:42 Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում: