Կարծիք

19.03.2017 16:50


Երբ Սերժ Սարգսյանը եկեղեցու սպասավորներին «պառադի» էր հանում, այդ ամենը՝ հե՛չ

Երբ Սերժ Սարգսյանը եկեղեցու սպասավորներին «պառադի» էր հանում, այդ ամենը՝ հե՛չ

Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար:
Ինչո՞ւ:
Դե, որովհետև, հոգևոր հովիվը նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղել տեսախցիկի առջև։
Իյա՜...Այս ի՜նչ ապաքաղաքական քահանա է:
Երբ Սերժ Սարգսյանը եկեղեցու սպասավորներին «պառադի» էր հանում, երբ սրբազանները վաղուց դարձել են կուսակցական ու ՀՀԿ-ի ժողովներին ու համագումարներին են մասնակցում, երբ Մայր աթոռը տարբեր առիթներով քաղաքական բնույթի կոչեր ու հայտարարություններ է անում, երբ առանձին վարդապետներ ու թեմերի առաջնորդներ մամուլի ակումբներում քաղաքական իրավիճակն են քննարկում ու պատասխանում լրագրողների հարցերին...այս ամենը՝ հե՛չ...
Հաց բերողի հոգեհանգստյան արարողությունը հանկարծ համարվեց վտանգավոր...
Հասկացանք, որ եկեղեցու սպասավորից դարձել եք իշխանության սպասյակ, բայց այս աստիճան «լակեյություն» անե՞լ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը