Քաղաքական

20.03.2017 11:50


«Առաջնային խնդիր է ՀՀ-ում քաղաքական և տնտեսական մենաշնորհի վերացումը» (տեսանյութ)

«Առաջնային խնդիր է ՀՀ-ում քաղաքական և տնտեսական մենաշնորհի վերացումը» (տեսանյութ)

Մարտի 17-ին «Մեդիա կենտրոնում» «Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ» թեմայով քննարկմանը ԱԺ ընտրությունների ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը ներկայացրեցին իրենց տեսլականները:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներն այս հարցում ներկայացրեցին, ըստ էության, բավականին տարբերվող մոտեցում:

«Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի զիջման կամ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Այս համատեքստում անգամ փոխզիջումը դիտարկվելու Հայաստանի միակողմանի զիջում եւ ավելի է ուժեղացնելու Ադրեբջանի դիրքերը», - հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ իր ներկայացրած քաղաքական միավորի համար առաջնային խնդիր է ՀՀ-ում քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի վերացումը:

«Միայն քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների վերացման եւ Հայաստանի զարգացման միջոցով հնարավոր է հասնել մեր դիրքերի ամրապնդման արտաքին քաղաքականության հարթակներում», -նշեց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը