Մեկնաբանություն

Մարտ 20, 2017 22:20

7 միլիոն եվրոն և «լավ ընտրությունները»

7 միլիոն եվրոն և «լավ ընտրությունները»

Նորմալ երկրներում ազատ վիզային ռեժիմ են հաստատում քաղաքակիրթ պետությունների հետ պայմանագրեր ստորագրելով: Իսկ մեզանում ՀՀԿ-ական համայնքապետերն առաջնորդվում են «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով ու ընդդիմադիր դաշինքին իրենց գյուղեր «մուտքի վիզա» չեն տալիս, տալու դեպքում էլ համակիրների դեմ զինված բանդա են հանում:

Եվրամիությունը 7 միլիոն եվրո սրա՞ համար է տվել, որ նախընտրական փուլում իշխող ուժը երկրի տարածքները վերածի սեփական բոստանի ու ընդդիմադիրների քարոզչության համար խիստ վիզային ռեժիմ սահմանի: Փոխարենը ԵՄ-ի 7 միլիոնով կարող է սեփական քարոզները կարդալ «լեփ-լեցուն» դահլիճներում, որտեղ ակնհայտ է, թե ինչ մեթոդներով է մարդկանց բերման ենթարկել:

ՀՀԿ-ն և նրա ղեկավարը ԵՄ-ի 7 միլիոնանոց քեշ փողը որպես «նվիրատվություն» են ընդունել բացառապես իրենց հասցեագրված ու նրանց գյուղապետերը կարող են իրենց «որսաշների» միջոցով մեքենան քշել ու փակել Օձուն մտնող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզչական խմբի ճանապարհը: Լպիրշաբար փակել ընտրապայքարի մասնակից դաշինքի ճանապարհը:

ՀՀԿ-ն ԵՄ-ի 7 միլիոնը յուրովի է օգտագործում. նրա համար ընտրարշավում արձանագրված բազմաթիվ արյունալի միջադեպերը «քաղաքական բնույթի» չեն, բոլոր դեպքերում նույն երգն է երգում՝ «միջանձնային են»: Կարծում է, այդ 7 միլիոնը ԵՄ-ն տվել է, որ, ինչպես անցած տարիներին, հիմա էլ ընտրական գործընթացը պետք է դիտարկել միայնումիայն «քաղաքացիական»-ի շրջանակներում:

Ընտրություններն էլ են փորձում քաղաքականից վերածել քաղաքացիական բնույթի միջոցառման: Շուտով, երևի, Բ26-ի «կենդանի պատի» բեմադրությունն էլ կտեսնենք: Այսպես են «փոխում աշխարհը»:

Հետաքրքիր է՝ ԵՄ-ն գոնե հետևո՞ւմ է, թե իշխող ուժի ղեկավարն ինչ «շրջանակային» բովանդակությամբ է ջանում «փոխել աշխարհը»:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Փետրվարի 15, 2018 13:25 Երևանի ավագանու աղմկահարույց նիստից հետո քաղաքապետարանը ակտիվորեն սկսել է զբաղվել Նուբարաշենի կոյուղագծերով: Փաստորեն մինչև, կներեք արտահայտությանս, քաքի համը դուրս չեկավ, քաղաքապետարանում տեղից չշարժվեցին:
Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Փետրվարի 14, 2018 13:55 Երևանի ավագանիում մենք ականատես եղանք մի կողմից վախի, մյուս կողմից՝ քծնանքի ճղճիմ դրսևորման:
Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Փետրվարի 14, 2018 00:05 Դժվար չէ պատկերացնել, թե ինչեր են սպասվում ապրիլից հետո, երբ կմեկնարկի «ՀՀ վարչապետ 2018-2040» ծրագիրը:
Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Փետրվարի 13, 2018 09:05 Կար մի ժամանակ, երբ քաղաքական դաշտի հաճախորդները բարձր մակարդակ էին ապահովում: Նրանք սրտից թույլ ու դյուրահավատ հանդիսատեսից արցունք էին քամում, էմոցիա խլում և կրքեր բորբոքում:
Ալիևի հայտարարությունը և ապուշության «զորահանդեսը»

Ալիևի հայտարարությունը և ապուշության «զորահանդեսը»

Փետրվարի 12, 2018 13:40 Ցավալին այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի պաշտպանությունը վստահված է ներկայիս քյաբաբային վերնախավին: Այ սա՛ է վտանգավոր ու վախենալու, ոչ թե Ալիևի նկրտումները:
Հաստիքային ժպտացողի պլագիատը

Հաստիքային ժպտացողի պլագիատը

Փետրվարի 12, 2018 10:50 Բայց չէ՞ որ խոստացվել էր հայրենիքը կրկեսի չվերածել:
Ալիևը լցնում է վակուումը

Ալիևը լցնում է վակուումը

Փետրվարի 11, 2018 10:00 Իշխանությունները հաղթել են հանրությանը և շահել ընտրությունները, բայց տանուլ են տալիս պետությունը: Ալիևը Երևանը գրավելու մասին իր հայտարարությամբ ցույց է տալիս, թե ինչ վիճակ է մեզ մոտ:
Արմեն Սարգսյանի 4-րդ հանրապետությունը

Արմեն Սարգսյանի 4-րդ հանրապետությունը

Փետրվարի 10, 2018 09:20 Նա նստել է Նիկոլայի օրոք, Կերենսկու օրոք, ՆԷՊ-ի ժամանակ ... Հիմա էլ, թերևս, կնստի: Դե գոնե այնքան, ինչքան 96-ից հետո նստեց: Առողջական խնդիրների «ատմազկան» միշտ էլ կա ու կա:
Ինչո՞ւ է լռում Երևանը

Ինչո՞ւ է լռում Երևանը

Փետրվարի 10, 2018 00:05 Հայաստանը վտանգված է նախևառաջ ներսից: Ոչ համարժեք վերնախավն ու շարունակական արտագաղթն են պատճառը, որ Ալիևը հոխորտում է:
Հայաստանի քյաբաբային վերնախավն ու Ալիևի քաղաքականությունը

Հայաստանի քյաբաբային վերնախավն ու Ալիևի քաղաքականությունը

Փետրվարի 09, 2018 10:25 Ալիևի հոխորտանքից վախենալ պետք չէ, բայց հաշվի չառնել այդ հոխորտանքն ու մեր երկրի ներսում փոփոխությունների չհասնել քաղաքական անմեղսունակություն կլինի:
Օրենք ՀՀ նախագահի մասին

Օրենք ՀՀ նախագահի մասին

Փետրվարի 09, 2018 00:05 Հոդված 1․ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Եթե նա գլուխը կորցնի կամ լուրջ ընդունի իր «գլխությունը», ապա տե՛ս հաջորդ հոդվածները:
Ռեյտինգային կրքեր

Ռեյտինգային կրքեր

Փետրվարի 08, 2018 12:25 ՀՀԿ-ն կոճակների քանակով կարող էր Ընտրական նոր օրենսգիրքն անցկացնել, բայց Բ26-ին արտաքին փաթեթավորում և լեգիտիմության շղարշ էր պետք:
Ժիլետի և թմբուկի արանքում

Ժիլետի և թմբուկի արանքում

Փետրվարի 08, 2018 11:35 Իրականում բերեցին ոչ թե Կարապետյանին, այլ հեռացրեցին Հովիկ Աբրահամյանին, և ոչ թե վերևից բարեփոխում էին նախապատրաստում, այլ՝ 10.000-դրամանոց ընտրություն, որի անունը դրել էին «ռեյտինգային»:
Ով դատի, ով գնա «սանատորիա»

Ով դատի, ով գնա «սանատորիա»

Փետրվարի 07, 2018 17:40 Գործ ունենք «հեռախոսային արդարադատության» և քաղաքական ենթատեքստով որոշումների հետ:
Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

Փետրվարի 06, 2018 14:15 Երկուսն էլ ՀՀԿ-ին «նոր ոգի» են ուզում հաղորդել, բայց ապահովում են «հին ոգու» հաղթարշավը:
«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

Փետրվարի 06, 2018 12:30 «Ելք»-ի նախորդ հավաքից հետո հեղուկ վառելիքը 30 դրամով թանկացավ: Բենզինը 420-ից դարձավ 450 դրամ: Հիմա տեսնես ի՞նչ է սպասվում:
Հայաստանը հարկային տեսչություն է՝ բաց երկնքի տակ

Հայաստանը հարկային տեսչություն է՝ բաց երկնքի տակ

Փետրվարի 05, 2018 20:55 Հայաստանյան իշխանությունների ուղեղը, պատկերավոր ասած, հազարի վրա է «աբառոտ» տալիս: Իհարկե, երբ գործը վերաբերում է փող հավաքելուն:
Ինչո՞ւ է շտապում Ալիևը. Հայաստանը պետք է պատրաստվի բոլոր սցենարներին

Ինչո՞ւ է շտապում Ալիևը. Հայաստանը պետք է պատրաստվի բոլոր սցենարներին

Փետրվարի 05, 2018 14:10 Ալիևն ազատում է իրեն մինչև հոկտեմբեր սպասելու անհրաժեշտությունից և փորձում արագացնել ներքին հարցերի լուծումը՝ արտաքինով զբաղվելու համար:
Երկու խոստում և մեկ խնդիր

Երկու խոստում և մեկ խնդիր

Փետրվարի 05, 2018 12:40 Կարեն Կարապետյանն ընտրությունների ժամանակ դարձել էր ՀՀԿ-ի քարոզչադեմքը, որի ժպտացող պատկերի ներքո «ռեյտինգային ջիգիթները» անողոքաբար փող էին բաժանում տեղերում ու «խփում» անհրաժեշտ տոկոսները:
Ճշմարտության նախարարություն

Ճշմարտության նախարարություն

Փետրվարի 04, 2018 15:35 Պետք է խմբագրվեն ու վերատպվեն 1988-ից հետո լույս տեսած բոլոր թերթերը, նորից նկարահանվեն բոլոր հեռուստահաղորդումներն ու լուրերի ռեպորտաժները: Նոր լույսի ներքո պետք է հրամցվի և՛ հնագույն, և՛ նորագույն պատմությունը: