Քաղաքական

21.03.2017 13:47


«Վիգեն Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել»

«Վիգեն Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել»

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ զարմացած է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունից, ըստ որի՝ վերջինս բանակը զրոյից է կառուցել։
Տեղեկացնեմ, որ Ս. Օհանյանը նման բան չի հայտարարել։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գլխավորող Օհանյանը մշտապես խոսում է նախկինի դրական փորձի ու նաև թերությունների վերլուծության հիման վրա նորը կառուցելու անհրաժեշտության մասին։
Կարող ենք միայն ենթադրել, որ Վ. Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը