Աշխարհ

22.03.2017 11:21


Հյուսիսային Կորեայում հրթիռը պայթել է արձակումից վայրկյաններ անց

Հյուսիսային Կորեայում հրթիռը պայթել է արձակումից վայրկյաններ անց

Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակման փորձը ձախողվել է. հրթիռը պայթել է արձակումից վայրկյաններ անց:

«Reuters»–ի փոխանցմամբ՝ ամերիկյան և հարավկորեական ռազմական աղբյուրների փոխանցած այդ տեղեկությունը հաստատել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ, հրամանատար Դեյվ Բենհեմը:

Ենթադրվում է, որ Փհենյանն այժմ զբաղվում է մինչև ԱՄՆ–ի ափ հասնող միջուկային մարտագլխիկներով հրթիռների ստեղծմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նշել էին, որ ԿԺԴՀ–ից եկող սպառնալիքի չեզոքացման համար չեն բացառում զենքի կիրառումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը