Աշխարհ

23.03.2017 12:15


Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորել է իրանցիներին

Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորել է իրանցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ առաջնորդը քանիցս Իրանն անվանել է «աշխարհում թիվ 1 ահաբեկչական պետություն», «ահաբեկչությունը ֆինանսավորող երկիր», այժմ էլ փորձում է որոշ ժամանակով արգելել Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, իսկ ավելի վաղ սպառնացել էր չեղարկել Իրանի ու «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագիրը՝ այն որակելով «երբևէ կնքված վատագույն պայմանագիր»:

Սպիտակ տունը տարածել է Թրամփի շնորհավորական ուղերձը.

«Տարիներ շարունակ ես լավ ընկերություն եմ արել ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հետ, որոնց համարում եմ երկրի ժամանակակից պատմության լավագույն միգրացիոն խումբը»,–ասվում է հաղորդագրությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը