Քաղաքական

23.03.2017 13:43


Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Երեկվանից Ազգային անվտանգության ծառայությունում գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, ով այսօր ներկա էր եղել Սամվել Բաբայանի հարցաքննությանը, որն արդեն ավարտվել է:

«Կարճ հարցաքննություն է տեղի ունեցել: Այն, ինչում իրեն կասկածում են, բացարձակապես չի ընդունում, ասում է, որ նման արարք չի կատարել: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռևս պարզ չի»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

Նշենք, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը