Քաղաքական

23.03.2017 15:15


Ա. Մարտիրոսյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է» (տեսանյութ)

Ա. Մարտիրոսյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է» (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:

Մարտիրոսյան. - Իհա՛րկե, սա քաղաքական է. սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ վստահության աճ կա, ու շատ արագ է աճում այդ վստահությունը մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը:

«Ազատություն». - Քանի որ Դուք այստեղ քաղաքական դրդապատճառ եք տեսնում, ինչո՞ւ է հենց Սամվել Բաբայանը թիրախավորվել և ոչ թե, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը կամ Վարդան Օսկանյանը։

Մարտիրոսյան. - Նախ՝ թեկնածուներին այս իրավիճակում ձերբակալել, ազատությունից զրկելը շատ մեծ աղմուկ կլինի, թեև չեմ կարծում, որ սա էլ պակաս աղմուկ է ունենալու, այնուամենայնիվ, որովհետև անմիջականորեն մարդիկ նախընտրական պայքարի մեջ են՝ ցուցակի մեջ են, իրավական առումով որոշակի խնդիրներ հարուցում է։ Բայց ակնհայտորեն Սամվել Բաբայանը, համակիր լինելով, սովորական համակիր չէ, ինքը ռեսուրս ունի, համակիրներ ունի, իր խոսքը լսում են։

«Ազատություն». - Առանցքային դերակատար էր ՕՐՕ դաշինքում։

Մարտիրոսյան. - Ոչ թե առանցքային դերակատար, այլ շատ կարևոր համակիր, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք համակրում են, բայց իր խոսքը լսելի է, իր խոսքի հետ հաշվի են նստում, հասարակությունն իր խոսքին սպասում է, դրա համար ինքը պարզապես համակիր չէ, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով իր կարողությունները, հեղինակությունը, իրեն են թիրախավորել։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ հենց Սամվել Բաբայանի՞ց վախ ունի իշխանությունը։

Մարտիրոսյան. - Իշխանությունը առաջին հերթին ժողովրդից վախ ունի, որովհետև եթե ժողովրդից վախ չունենար, մնացածը շատ ավելի հեշտ էր լուծել, բայց քանի որ գիտի, որ ժողովուրդն իրեն չի վստահում, իսկ Սամվել Բաբայանի նման գործիչներին վստահում է, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներին վստահում է, որովհետև այնտեղ են ոչ միայն մարդիկ են, ովքեր պետական գործունեություն ունեն իրականացրած, այլև բազմաթիվ ազատամարտիկներ, դրա համար իշխանությունը՝ վախենալով, նաև իմանալով, որ մենք շատ արագ այս վերջին մի քանի օրերին աճ ենք ունեցել, հասարակության տրամադրությունը մեր նկատմամբ փոխվել է դեպի դրականը և մեծ ծավալով, դրա համար նմանատիպ քայլերով փորձում է կասեցնել մեր, այդպես ասեմ, հարաճուն...

Իմիջիայլոց, մի ուրիշ կոնտեքստ էլ կա էս հարցի մեջ, որը որ, կարծում եմ, մեծ ուշադրություն պետք է դարձնել՝ Սամվել Բաբայանին ազատությունից զրկում են այն պահին, երբ այստեղ Արցախի խնդիրն է այս ընտրություններում շատ լայնորեն քննարկվում, և ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը կոշտ գծի կողմնակից է, ոչ թե հողերը վերադարձնելու կողմնակից է, և հիմա իրեն ազատությունից զրկում են․ սա ևս շատ հետաքրքիր տեսանկյուն է։

Այս խորագրի վերջին նյութերը