Կարծիք

23.03.2017 16:13


Սամվել Բաբայանի ձերբակալության պատմության մեջ մի ուշագրավ երևույթ կա

Սամվել Բաբայանի ձերբակալության պատմության մեջ մի ուշագրավ երևույթ կա

Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալության պատմության մեջ մի ուշագրավ երևույթ կա, որը շատերի աչքից վրիպել է։ Երեկ առավոտյան՝ ձերբակալությունից մի քանի ժամ առաջ, «Ժամանակ» թերթում կարդացինք Բաբայանի նախապատրաստվող ձերբակալության մասին։ Ուշադրություն դարձրեք, որ կարդացինք թերթում․ այսինքն, այդ նյութը տպագրության էր հանձնվել դեռ ձերբակալության նախորդ օրը։

Այսինքն, ստացվում է, որ «Ժամանակ» թերթի անձնակազմը, ավելի ճիշտ՝ դրա սեփականատեր Արման Բաբաջանյանը, որի բարոյական կերպարի մասին մի անգամ չէ, որ խոսել եմ, և ոչ միայն ես, հենց այդ Արման Բաբաջանյանը, որ սեփական կաշին փրկելու համար հարազատ մորն է պատրաստ դատարանում զրպարտել, տիրապետում է ԱԱԾ-ի կողմից նախապատրաստվող օպերացիաների մասին գաղտնի տվյալների։

Ժամանակին Բաբաջանյանն իր «1in.am» կայքով և «Ժամանակ» թերթով փորձում էր ընդդիմություն խաղալ և թոզ փչել հանրության աչքերին։ Այսօր, սակայն, նա բացահայտ պաշտպանում է Սերժ Սարգսյանի շահերը՝ դառնալով վերջինիս ոչ պաշտոնական խոսնակը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն իրեն է ենթարկել Ազգային անվտանգության ծառայությանը և այն օգտագործում է անձնական ու քաղաքական խնդիրների լուծման համար և շռայլորեն կիսվում է գաղտնի ինֆորմացիայով Արման Բաբաջանյանի հետ։

Սա գրում եմ, որ մենք տեսնենք Սերժ Սարգսյանի իրական թիմը, նրա հենարանը, և արձանագրենք, որ այդ արմանբաբաջանյանները Սերժ Սարգսյանի հետ հավասարապես կիսում են երկրում առկա բոլոր բացասական երևույթների պատասխանատվությունը՝ սկսած արտագաղթից և վերջացրած Արթուր Սարգսյանի մահով ու Սամվել Բաբայանի ձերբակալությամբ։ Այս սրիկաները, որոնք արդարացնում ու պաշտպանում են Սերժ Սարգսյանի հանցանքները, պետք է նույնպես կանգնեն արդարադատության առաջ և պատասխան տան իրենց արածների համար։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը