Կարծիք

23.03.2017 18:07


Ադրբեջանում համազգային տոն է. իշխանությունները ձերբակալեցին Ադրբեջանի ոխերիմ թշնամի Սամվել Բաբայանին

Ադրբեջանում համազգային տոն է. իշխանությունները ձերբակալեցին Ադրբեջանի ոխերիմ թշնամի Սամվել Բաբայանին

Հայաստանի իշխանությունները շարունակում են ուրախացնել թշնամուն: Հիշում եք, չէ՞, հանրապետականների այն հայտնի թեզը, թե, իբր, գործող իշխանությունների դեմ բողոքները «թշնամին տեսնում ուրախանում է»: Նախ՝ ասեմ, որ Ալիևի համար ավելի լավ դաշնակից Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ պայքարի գործում, քան Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն է, դժվար է գտնել: Նույնիսկ Թուրքիան է ավելի քիչ վնաս տվել Հայաստանի Հանրապետությանը, քան Սերժ Սարգսյանը:

Հիմա էլ, երբ իշխանությունները ձերբակալեցին Ադրբեջանի ոխերիմ թշնամի Սամվել Բաբայանին, Ադրբեջանում իսկական համազգային տոն է: Գուցե շուտով այդ օրը նաև պետական տոների ցանկում ընդգրկվի Ադրբեջանում:

Երբ Ալիևը պարգևատրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, նա խոստացավ, թե «տեղը կհանի» և գործով արժանի կդառնա այդ շքանշանին: Եվ նա այդ մեդալը «վաստակեց» բլոգեր Լապշինին ձերբակալելով ու Ադրբեջանին հանձնելով: Ժամանակին նաև Ալիևը, բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի դերը Հայաստանի դեմ պայքարի գործում, ասել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի լավագույն դաշնակիցն են: Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է Ալիևի այդ բարձր գնահատականի «տեղը հանելու» համար Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին արտահանձնեն Ադրբեջանին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը