Քաղաքական

24.03.2017 09:43


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ

Մենք խստորեն դատապարտում ենք Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին ազատազրկելու իշխանությունների որոշումը։ Դա ցույց է տալիս, որ մեր երկրում փորձ է արվում խեղդել պայքարի ոգին, ազատության ձգտումն ու ընտրական իրավունքը։

Բաբայանը եղել է ու կա երիտասարդ սերնդի համար հայրենասեր և արժանապատիվ քաղաքացու կենդանի օրինակ, և չի՛ կարելի թույլ տալ, որ նա գտնվի անազատության մեջ։

Կարծում ենք, որ Արցախի հերոսի դեմ «կարված» շինծու գործը փուչիկի պես կպայթի, և բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան կտան իրենց արածների համար։

Մենք՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության անդամներս, մեր համակիրների ու անկուսակցական երիտասարդների հետ համատեղ, պատրաստ ենք քաղաքական բոլոր միջոցներով, այդ թվում՝ դասադուլներով ու նստացույցերով, պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը