Քաղաքական

24.03.2017 11:25


Էդմոն Մարուքյանի լղոզված պատասխանը Սամվել Բաբայանի մասին հարցին

Էդմոն Մարուքյանի լղոզված պատասխանը Սամվել Բաբայանի մասին հարցին

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալմանը՝ ասել է, որ ներկայումս որևէ տեղեկություն չունի, տեղեկացված չէ փաստաբանի հայտարարությունից, Սամվել Բաբայանի հայտարարությունից։

–Եթե նրանք դեռ չեն մեկնաբանել, մենք ինչպե՞ս մեկնաբանենք,– նկատել է Էդմոն Մարուքյանը։

Պատասխանելով այն հարցին, որ արդյոք այդ քայլը կարող է դիտարկվել որպես քաղաքական հետապնդում՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ դժվարանում է պատասխանել, սակայն Հայաստանում ոչ մի բան չի կարելի բացառել։

–Մինչև մենք տեղեկացված չլինենք իր և իր փաստաբանի դիրքորոշման մասին և չքննարկենք, չենք կարող մեկնաբանել,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը