Լրահոս

25.03.2017 10:47


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի խաչմերուկում՝ Շահումյան 1-ին փողոցի մոտակայքում՝ մոտ 8 քմ (նաև 2 ծառ՝ մասամբ), Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին գտնվող «Ծովօրոր» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ 200 քմ (նաև 2 էլ․սյուն և մեկ հենասյուն՝ մասնակի), Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա այգում՝ մոտ 2300 քմ, Ջանֆիդա գյուղում՝ ռուսական զորամասի տարածքում՝ 5 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաղրամյան փողոցում՝ մոտ 400 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղամասում՝ պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում գտնվող դաշտում՝ մոտ 1.3 հա ( նաև 50 եղևնի), Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 10 հա, Սպիտակ քաղաքի Գլենդել Հիլզ թաղամասի Երիտասարդական փողոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Թագավորանիստ կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի վերջնամասում՝ մոտ 3000 քմ, Խոջաբաղ կոչվող հատվածում՝ մոտ 3 հա, Թալին քաղաքի Քարաբերդի դաշտ կոչվող հատվածում՝ մոտ 3 հա (նաև 4 բարդու ծառ) խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը