Լրահոս

25.03.2017 11:20


Այսօր մեկ ժամով կանջատվեն լույսերը. ՀՀ-ն միանում է «Մոլորակի ժամին»

Այսօր մեկ ժամով կանջատվեն լույսերը. ՀՀ-ն միանում է «Մոլորակի ժամին»

Այսօր՝ մարտի 25-ին՝ ժամը 20:30-21:30-ին, աշխարհը կնշի «Մոլորակի ժամը»։

Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք քաղաքների շենքերի, հուշարձանների ու փողոցների արտաքին լուսավորությունը։

«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին և այլ շահագրգիռ կողմերի միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ։ Սա արվում է հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։

«Մոլորակի ժամն» առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 մլն մարդ անջատել էր լույսերը։ Նպատակն էր միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։

Հայաստանում «Մոլորակի ժամի» այս տարվա թեման «Մաքուր Հայաստան» ծրագիրն է, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ։

Այս խորագրի վերջին նյութերը