Լրահոս

25.03.2017 20:06


Ավտոմեքենային ապօրինաբար տիրացել և խոշոր չափերի վնաս է պատճառել

Ավտոմեքենային ապօրինաբար տիրացել և խոշոր չափերի վնաս է պատճառել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 24-ին՝ ժամը 10.15-ին, ՔՀԳՎ է ներկայացել 1995 թ. ծնված Գ. Վանեսյանը, որը մարտի 2-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):
Խափանման միջոցը՝ կալանք:
Գ. Վանեսյանը հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը