Լրահոս

25.03.2017 17:11


Սպանության մեղադրանքով հետախուզվողը 15 տարի անց հայտնաբերվեց

Սպանության մեղադրանքով հետախուզվողը 15 տարի անց հայտնաբերվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը, որը 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը