Լրահոս

26.03.2017 10:27


Հրդեհ Սևանի փողոցում

Հրդեհ Սևանի փողոցում

Մարտի 25-ին՝ ժամը 21:17-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 116 հասցեում գտնվող հյուրանոցի 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հեռուստաընկերության մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող ֆիլմերի ադմինիստրացիոն սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:53-ին:

Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը