Աշխարհ

29.03.2017 10:40


«The Weeknd»–ը և Սելենա Գոմեսը ջնջել են Բելլա Հադիդին իրենց հետևորդների ցանկից (լուսանկարներ)

«The Weeknd»–ը և Սելենա Գոմեսը ջնջել են Բելլա Հադիդին իրենց հետևորդների ցանկից (լուսանկարներ)

Մեր օրերում շատ տարածված երևույթ է հեռացնել սոցիալական ցանցերի ընկերների շարքերից նախկին սիրեցյալներին։ Այսպես, երգիչ «The Weeknd»–ը, ով այժմ հանդիպում է երգչուհի Սելենա Գոմեսի հետ, ջնջել է «Instagram»–ի հետևորդներից իր նախկին սիրելի Բելլա Հադիդին։

Նույն քայլին է դիմել նաև Սելենա Գոմեսը։ Նա և Բելլան այլևս չեն հետևում միմյանց։ Այս մասին հայտնում է «harpersbazaar.com»–ը։

Սակայն և՛ «The Weeknd»–ը, և՛ Սելենա Գոմեսն ընկեր են Բելլա Հադիդի քրոջ՝ Ջիջի Հադիդի հետ։ Սելենան չի ջնջում Ջիջիին իր հետևորդների ցանկից, քանի որ նրանք ընդհանուր մտերիմ ընկերուհի ունեն՝ Թեյլոր Սվիֆթը։

Ջիջի Հադիիդը ևս հետևում է Սելենա Գոմեսին։ Չնայած նրան, որ հունվար ամսին Բելլան, իմանալով Սելենա Գոմեսի և «The Weeknd»–ի սիրավեպի մասին, ջնջել էր Սելենային իր հետևորդներից, նա շարունակում է հետևել իր նախկին սիրեցյալին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը