Աշխարհ

29.03.2017 18:44


Հսկայական ցունամին կարող է հարվածել Իսպանիայի և Պորտուգալիայի մարդաշատ ափերին

Հսկայական ցունամին կարող է հարվածել Իսպանիայի և Պորտուգալիայի մարդաշատ ափերին

Գիտնականները զգուշացրել են, որ միայն ժամանակի խնդիր է ջրի հսկայական պատի՝ Իսպանիայի և Պորտուգալիայի այն ափերին հարվածելը, որոնք ամենալեցունն են զբոսաշրջիկներով։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Նոր վավերագրական ֆիլմում նրանք պնդում են, որ այդ տարածքները, դժբախտաբար, պատրաստ չեն նման աղետի համար, որը կարող է առնվազն 1,200 մարդու մահվան պատճառ դառնալ։

Այդ աղետը հնարավոր զոհերի թվով կարող է համեմատվել է 18–րդ դարում Պորտուգալիայում տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի հետ, որի արդյունքում առաջացած ցունամին ավելի քան 10,000 մարդու կյանք էր խլել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը