Լրահոս

29.03.2017 19:19


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդիկ Հ.-ն և կամավոր հանձնել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ:


***
Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1983 թ. ծնված Արտյոմ Զ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 378 հատ 5.45 մմ տրամաչափի, 83 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի, 51 հատ 7.62 մմ տրամաչափի գնդացրի, 5 հատ 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրացանի, 2 հատ 5.45 մմ տրամաչափի ատրճանակի, 1 հատ «ԴՇԿ» գնդացրի փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ, 1 ուսումնական նռնակ՝ պայթուցիչով, և 8 ճայթիչ:

Այս խորագրի վերջին նյութերը