Լրահոս

29.03.2017 18:20


1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 7 դեպք

1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 7, խարդախության 9 և յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և յուրացման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը