Լրահոս

29.03.2017 17:35


Կվերսկսվեն Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Կվերսկսվեն Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Մինսկ-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Թռիչքները կվերսկսվեն 2017 թվականի մայիս ամսվանից։

Ինչպես հայտնում են, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Բելավիան» նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը